Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի բոլոր մասնակիցները

01:47   26 օգոստոսի, 2021

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեց որակավորման փուլը և հայտնի դարձան խմբային մրցաշարի բոլոր մասնակիցները:

Վերջին ուղեգիրը նվաճեց Դոնեցկի «Շախտյորը», որը լրացուցիչ ժամանակում պայքարից դուրս թողեց Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր «Մոնակոյին» (1:0, 2:2):

Չեմպիոնների լիգա, խմբային փուլի բոլոր մասնակիցները և վիճակահանության զամբյուղները

Առաջին զամբյուղ

«Չելսի» (Անգլիա), «Վիլյառեալ» (Իսպանիա), «Աթլետիկո» (Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Բավարիա» (Գերմանիա), «Ինտեր» (Իտալիա), «Լիլ» (Ֆրանսիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա):

Երկրորդ զամբյուղ

«Ռեալ» (Իսպանիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Սևիլիա» (Իսպանիա), «Բորուսիա Դ.» (Գերմանիա):

Երրորդ զամբյուղ

«Պորտու» (Պորտուգալիա), «Այաքս» (Հոլանդիա), «Շախտյոր» (Ուկրաինա), «Լայպցիգ» (Գերմանիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Ատալանտա» (Իտալիա), «Զենիթ» (Ռուսաստան):

Չորրորդ զամբյուղ

«Բեշիկթաշ» (Թուրքիա), «Դինամո Կիև» (Ուկրաինա), «Բրյուգե» (Բելգիա), «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա), «Միլան» (Իտալիա), «Մալմե» (Շվեդիա), «Վոլֆսբուրգ» (Գերմանիա), «Շերիֆ» (Մոլդովա):

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կանցկացվի օգոստոսի 26-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։