Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտին» հաղթած «Շերիֆը» նվաճեց խմբային փուլի ուղեգիր (տեսանյութ)

01:07   26 օգոստոսի, 2021

Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆը» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Շերիֆը» գոլազուրկ ոչ ոքի խաղաց Խորվաթիայի չեմպիոն Զագրեբի «Դինամոյի» հետ, որին տանը հաղթել էր 3:0 հաշվով:

Խմբային փուլի ուղեգիր նվաճեց նաև ավստրիական «Զալցբուրգը», որը պատասխան խաղում ևս 2:1 հաշվով հաղթեց դանիական «Բրոնդբյուին»:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Շերիֆը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտին» (1:0, 3:1):

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում պարտված թիմերը կխաղան Եվրոպայի լիգայի խմբային փուլում: 

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 26-ին:

Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ փուլ, պատասխան հանդիպումներ

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Շերիֆ» (Մոլդովա)՝ 0:0 (առաջին հանդիպում՝ 0:3)  (տեսանյութ)

«Բրոնդբյու» - «Զալցբուրգ»՝ 1:2 (առաջին հանդիպում՝ 1:2) (տեսանյութ)

Անդրեաս Մաքսո, 62 – Բենջամին Սեսկո, 4, Բրենդեն Աարոնսոն, 10



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։