ՀՖՖ-ն կանցկացնի սիրողական ֆուտբոլի Հայաստանի առաջնություն

19:09   25 օգոստոսի, 2021

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ 2021թ. հոկտեմբերին կմեկնարկի սիրողական ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը։ Այն կանցկացվի 2021թ. հոկտեմբերից 2022թ. մայիս ընկած ժամանակահատվածում։ Առաջնությանը կարող են մասնակցել ՀՖՖ-ում գրանցված սիրողական ակումբները, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Սիրողական ֆուտբոլի առաջնությանը կարող են մասնակցել առավելագույնը 10 թիմեր: Մասնակից թիմերի քանակը կարող է փոփոխվել մրցաշրջանից առաջ՝ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի որոշմամբ:

Առաջնության մասնակցության մուտքավճարը 500 000 ՀՀ դրամ է:

Սիրողական ֆուտբոլի առաջնության բոլոր խաղերը կկայանան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Խաղերը կանցկացվեն «Ֆուտբոլ» խաղի կանոններին համապատասխան՝ 11 vs 11 ձևաչափով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. սեպտեմբերի 20-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։