Գագիկ Սարգսյանը՝ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ

14:39   25 օգոստոսի, 2021

Գագիկ Սարգսյանն ընտրվել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ: Նա կփոխարինի Արթուր Հարությունյանին, որը 2016 թվականից էր զբաղեցնում այդ պաշտոնը:

«Սիրելի բարեկամներ, oգոստոսի 23-ին կայացած Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի համաժողովում ընտրվել եմ ֆեդերացիայի նախագահ։ Շնորհակալ եմ ֆեդերացիայի անդամներին բարձր վստահության համար, ինչպես նաև Արթուր Հարությունյանին` 2016թ.-ից ֆեդերացիան հաջողությամբ ղեկավարելու համար։ Նորընտիր երիտասարդ, նորարար գաղափարներով լի թիմի հետ կանենք առավելագույնը` Հայաստանում ձմեռային մարզաձևերի զարգացման, հանրայնացման և միջազգային ասպարեզում մեր երկրի պատիվը բարձր պահելու համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ մինչև այս Գագիկ Սարգսյանի Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն էր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։