ԱԱ․ Հայաստանը նվաճեց եւս 3 մեդալ

22:07   22 օգոստոսի, 2021

Ուֆայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի թիմը նվաճեց եւս երեք մեդալ։

82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը եւ 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը դարձան արծաթե մեդալակիրներ։

 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը հաղթեց ադրբեջանցի Հասանլիին և նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։

Ավելի վաղ, ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում փոխչեմպիոն էր դարձել 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը, բրոնզե մեդալակիր՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։