Ալեսանդրո Ֆլորենցին «Ռոմայից» տեղափոխվեց «Միլան» (ֆոտո)

18:08   21 օգոստոսի, 2021

Իտալիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն Ալեսանդրո Ֆլորենցին «Ռոմայից» վարձակալությամբ տեղափոխվեց «Միլան»։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ. հունիսի 30-ը եւ ներառում է հաջորդ ամռանը տրանսֆերը գնելու հնարավորություն, հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆլորենցին հանդես կգա 25 համար խաղաշապիկով։  

Անցած մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում, որի կազմում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Դրանից առաջ նա վարձավճարով խաղում էր իսպանական «Վալենսիայում»: Ֆլորենցին 2011 թվականից է «Ռոմայում», որի հետ պայմանագիր ունի մինչեւ 2023թ. հունիսի 30-ը։  



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.