ՊՍԺ-ի երրորդ հաղթանակը (տեսանյութ)

00:53   21 օգոստոսի, 2021

Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվեց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Բրեստին»։ Փարիզյան թիմը հաղթանակ տարավ 4։2 հաշվով։

Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմում աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, սենեգալցի կիսապաշտպան Իդրիսա Գեյեն եւ արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան։

ՊՍԺ-ի հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսին ու բրազիլացի Նեյմարը հայտավորված չէին հանդիպմանը։

ՊՍԺ-ն տարավ երրորդ հաղթանակը եւ 9 միավորով առաջատարն է։ «Բրեստը» 2 միավորով 12-րդն է։

Ֆրանսիայի առաջնություն, երրորդ տուր

«Բրեստ» - ՊՍԺ՝ 2։4 (տեսանյութ)

Ֆրանկ Օնորա, 42, Սթիվ Մունյե, 85 - Անդեր Էրերա, 23, Կիլիան Մբապե, 36, Իդրիսա Գեյե, 73, Անխել Դի Մարիա, 90+1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։