ԵԱ. Հայաստանի հավաքականը կվերադառնա 10 մեդալով

14:06   20 օգոստոսի, 2021

Բոսնիա-Հերցեգովինայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանից ոսկե մեդալների համար կպայքարի 5 մարզիկ։

Արթուր Մելքումյանի գլխավորած հավաքականից եզրափակիչ են դուրս եկել վանաձորցի Վազգեն Քարհանյանը (48 կգ), Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը (50 կգ), «Սևան» ՄՀԿ-ն ներկայացնող Անդրանիկ Մարտիրոսյանը (57 կգ), վանաձորցի Արգիշտի Հակոբյանը (63 կգ) և դինամոյական Դավիթ Նիկողոսյանը (75 կգ), հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Կիսաեզրափակիչում հայ մարզիկները հաղթել են մարզաձևում առաջատարներ համարվող Ռուսաստանի, Ուկրաինայի և Սերբիայի բռնցքամարտիկներին։

Վահագն Գալստյանը (42 կգ), Լյովա Կիրակոսյանը (70 կգ), Կարեն Պետրոսյանը (80 կգ), Վիկտորյա Զաքարյանը (38 կգ) և  Հեղինե Պետրոսյանը (42 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։