Դավիդ Դավիդյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական

09:05   17 օգոստոսի, 2021

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Խիմկիի» նորեկ Դավիդ Դավիդյանը հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու առաջիկա խաղերին, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա հարձակվողն օրեր առաջ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտից» էր տեղափոխվել ռուսական ակումբ:

Դավիդ Դավիդյանը հրավիրվել էր նաև Հայաստանի հավաքականի նախորդ հավաքին, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ միանալ ազգային թիմին:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի առաջիկա խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։