ԵԱ․ Հայաստանն ապահովել է 9 մեդալ

21:50   16 օգոստոսի, 2021

Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ապաոհվել է ևս 3 մեդալ՝ ընդհանուր մեդալների թիվը հասցնելով 9-ի, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Քառորդ եզրափակիչում հաղթանակներ են տարել ու կիսաեզրափակիչ դուրս եկել 42 կգ քաշային Վահագն Գալստյանը, 50 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը և 80 կգ քաշային Կարեն Պետրոսյանը՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել Վանաձորի մարզադպրոցի սան Վազգեն Քարհանյանը (48 կգ), «Սևան» մարզական կազմակերպությունը ներկայացնող Անդրանիկ Մարտիրոսյանը (57 կգ) և Շիրակի մարզը ներկայացնող Լյովա Կիրակոսյանը (70 կգ)։

Հայաստանի ներկայացուցիչներից կիսաեզրափակիչում են նաև 75 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը, 38 կգ քաշային Վիկտորյա Զաքարյանը և 42 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը։

Մրցավայր մեկնած բոլոր հայ բռնցքամարտիկները դուրս են եկել 1/4 եզրափակիչ, ինչը բացառիկ արդյունք է հայկական բռնցքամարտի պատության մեջ։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։