«Սեւիլիայի» հաղթանակը, Զիդանի դարպասապահ որդու հեռացումը (տեսանյութ)

02:15   16 օգոստոսի, 2021

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Սեւիլիան» ընդունեց «Ռայո Վալիեկանոյին»։ Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

Հյուրերն արդեն 16-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստներով։ Սեփական տուգանային հրապարակում մրցակցի խաղաշապիկը քաշելու, վերջին հույսի խախտման համար հեռացվեց դարպասապահ Լուկա Զիդանը՝ «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին։ Նշանակվեց 11 մետրանոց, որը հստակ իրացրեց հարձակվող Յուսեն Էն Նեսիրին (Մարոկկո)։

55-րդ րոպեին «Սեւիլիայի» երկրորդ գոլը խփեց արգենտինացի հարձակվող Էրիկ Լամելան, որը 79-րդ րոպեին ձեւակերպեց դուբլ։

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Սեւիլիա» - «Ռայո Վալիեկանո»՝ 3։0 (տեսանյութ)

Յուսեֆ Էն Նեսիրի, 19, Էրիկ Լամելա, 55, 79

Հեռացում՝ Լուկա Զիդան («Ռայո Վալիեկանո»), 16



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։