«Բարսելոնայի» առավելությամբ՝ 4։2 (ֆոտո, վիդեո)

23:57   15 օգոստոսի, 2021

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բարսելոնան» տանը մրցեց «Ռեալ Սոսիեդադի» հետ։ Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը հաղթեց 4։2 հաշվով։

19-րդ րոպեին իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն բացեց հաշիվը, այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ դանիացի հարձակվող Մարտին Բրայթուայթը։

Վերջին րոպեներին հյուրերը կարողացան երեք րոպեում երկու գոլ խփել։ Իսպանացի հարձակվողներ Խուլեն Լոբետեն ու Միկել Օյարսաբալը գրավեցին բրազիլացի Նետոյի պաշտպանած դարպասը։ Սակայն ավելացված ժամանակում կատալոնական թիմն իսպանացի կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյի գոլի շնորհիվ հաշիվը դարձրեց 4։2։

2020թ․ մարտի 7-ից հետո առաջին անգամ «Կամպ Նոու» ստադիոնում ներկա էին հանդիսականներ՝ 20384։

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Բարսելոնա» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 4։2 (տեսանյութ)

Ժերար Պիկե, 19, Մարտին Բրայթուայթ, 45+2, 59, Սերխի Ռոբերտո, 90+1 - Խուլեն Լոբետե, 82, Միկել Օյարսաբալ, 85



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։