Լա Լիգա. Վարազդատ Հարոյանը՝ «Կադիսի» մեկնարկային կազմում (ֆոտո)

20:32   14 օգոստոսի, 2021

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Կադիսը» կընդունի «Լևանտեին»: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը խաղը կսկսի «Կադիսի» մեկնարկային կազմում:

«Կադիս». Լեդեսմա, Յոնսոն, Ֆալի, Հարոյան, Սանչես, Ալեքս, Լոզանո, Ալարկոն, Ակապո, Նեգրեդո, Էսպինո:

Օգոստոսի 14-ին կայանալիք «Կադիս» - «Լևանտե» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանն այս ամռանը ղազախական «Աստանայից» է տեղափոխվել «Կադիս», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Նա Արաս Օզբիլիսից հետո երկրորդ հայ ֆուտբոլիստն է, որը հանդես կգա Իսպանիայի Լա Լիգայում: Իսպանական ակումբում Հարոյանը հանդես կգա 5 համարի մարզաշապիկով:

Կարիերայի ընթացքում 28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2009-2019), Իրանի «Փադիդեհում» (2016-2017), Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020) ու ռուսական «Տամբովում» (2020):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։