Հայաստանը 5 մեդալ է նվաճել գրեփլինգի պատանեկան ԱԱ-ում (ֆոտո)

20:00   14 օգոստոսի, 2021

Հայաստանի հավաքականը 5 բրոնզե մեդալ է նվաճել Ուֆայում անցկացված գրեփլինգի պատանիների աշխարհի առաջնությունում:

Սպարտակ Միքայելյանը (76 կգ) երրորդ տեղն է գրավել Gi և No Gi մրցաձևերում: Gi մրցաձևում բրոնզե մեդալ են նվաճել նաև Հովհաննես Հովհաննիսյանը (54 կգ), Տիգրան Ղազարյանը (58 կգ) և Արամ Ավագյանը (62 կգ): Ռաֆայել Կտիկյանը (69 կգ) պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Հովհաննես Հովհաննիսյանը ևս պարտություն է կրել No Gi մրցաձևի մեդալային գոտեմարտում:

Հայաստանի թիմը 5 մարզիկով մրցավայր էր մեկնել մարզիչ Մայիս Ներսիսյանի և գրեփլինգի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանի գլխավորությամբ: Առաջնությունը սպասարկող մրցավարների թվում էր Հայաստանը ներկայացնող Հրանտ Քոթանջյանը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։