Հայ ֆուտբոլիստուհին վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ» և դարձել պոկերի հեղինակ (ֆոտո)

14:09   14 օգոստոսի, 2021

Ֆուտբոլի կանանց Անգլիայի Մ-18 հավաքականի նախկին խաղացող Մարիա Էդվարդսը վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»: 18-ամյա հայ ֆուտբոլիստուհին մանչեսթերցիների Մ-21 թիմի կազմում մասնակցել է «Հաուելի» հետ ընկերական խաղին (4:1) ու դարձել 4 գոլի հեղինակ:

Նախորդ մրցաշրջանում Մարիա Էդվարդսը վարձավճարով հանդես էր գալիս Անգլիայի Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Բլեքբերնում»: Նա նաև ճանաչվել էր անգլիական ակումբի՝ նախորդ մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող:

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.