17:06 13 օգոստոսի, 2021Հայաստանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանը կարիերան կշարունակի ռուսական «Օրենբուրգում»։ Մերձմոսկովյան «Խիմկիի» ֆուտբոլիստը կնքել է մեկ տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Օրենբուրգը» հանդես է գալիս Ֆուտբոլի ազգային լիգայում (առաջին դիվիզիոն), որի անցած մրցաշրջանն ավարտեց երկրորդ տեղում, սակայն արտոնագրման գործընթացը չհաղթահարելու հետեւանքով չտեղափոխվեց ռուսական Պրեմիեր լիգա։
Արշակ Կորյանն անցած տարի է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.