ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը (ֆոտո)

13:06   12 օգոստոսի, 2021

Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում առաջադիմել է 2 աստիճան և զբաղեցնում է 88-րդ տեղը:

Նախորդ հրապարակումից հետո Խոակին Կառառոսի գլխավորած թիմն անցկացրել էր 2 ընկերական հանդիպում՝ ոչ ոքի խաղալով աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ (1:1) ու պարտվելով Շվեդիային (1:3):

ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատարը շարունակում է մնալ Բելգիայի հավաքականը, որին հաջորդում են Բրազիլիան ու աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան: Անգլիացիները չորրորդն են, իսկ Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիայի հավաքականը բարձարցել է 5-րդ տեղ: Լավագույն տասնյակում են նաև Արգենտինան, Իսպանիան, Պորտուգալիան, Մեքսիկան ու ԱՄՆ-ը:

Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Գերմանիան 16-րդն է, Ռումինիան՝ 45-րդը, Իսլանդիան՝ 53-րդը, Հյուսիսային Մակեդոնիան՝ 72-րդը, իսկ Լիխտենշտեյնը՝ 189-րդը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի մեկնարկային 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2) և J խմբի առաջատարն է: Աշնան սկզբնամասում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։