01:53 12 օգոստոսի, 2021ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում մրցեցին Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսին» ու Եվրոպայի լիգայի հաղթող իսպանական «Վիլյառեալը»:
Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստի «Վինձոր Պարկ» ստադիոնում տեղի ունեցած խաղում առավելության հասավ գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հետխաղային 11 մետրանոցներով՝ 6։5։ Հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով։
«Չելսիի» գոլը 27-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցի փոխանցումից հետո խփեց կիսապաշտպան Հակիմ Զիեշը (Մարոկկո)։
73-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի իսպանացի հարձակվող Ժերար Մորենոն։ Գոլային փոխանցումը կատարեց ֆրանսիացի հարձակվող Բուլայե Դիան։
Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց։
11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին անգլիական ակումբի ֆուտբոլիստները՝ 6։5։
«Չելսին» երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը։ Առաջին անգամ նվաճել է 1998 թվականին։ Դրանից հետո չորս անգամ հանդես էր եկել Սուպերգավաթի խաղում, սակայն պարտվել։
Անցած մրցաշրջանում «Չելսին» պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը (նախորդ անգամ՝ 2012-ին), «Վիլյառեալն»՝ առաջին եվրագավաթը (չհաշված Ինտերտոտոյի երկու գավաթը)։
Եվրոպայի Սուպերգավաթ
«Չելսի» (Անգլիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 1։1(հիմնական ժամանակ՝ 1։1), 11մ՝ 6։5
Հակիմ Զիեշ, 27 - Ժերար Մորենո, 73
Sum that first half up in three words! pic.twitter.com/DMMnZ7F28S
— Chelsea FC (@ChelseaFC) August 11, 2021
Gerard Moreno
— #SuperCup (@ChampionsLeague) August 11, 2021
30 goals last season
Off the mark for 2021/22 #SuperCup pic.twitter.com/auONb7PK6v
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.