Ո՞րն է Յուրի Ջորկաեֆի ուղերձը հայ ժողովրդին

21:12   10 օգոստոսի, 2021

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջորկաեֆը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է, թե ինչպես է հայտնվել Ֆրանսիայի հավաքականում, ինչու են իրեն անվանել օձ, ինչ էր զգում, երբ գրավում էր Հայաստանի հավաքականի դարպասը և որն է իր ուղերձը հայ ժողովրդին:

Յուրի Ջորկաեֆը Երևան էր ժամանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի համատեղ «ՖԻՖԱ-ի հիմնադրամի ճամբար - Հայաստան 2021» ծրագրին մասնակցելու համար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։