Տոկիո-2020․ Բաչկովին հաղթած Դեւիսը պարտվեց եզրափակիչում

11:36   8 օգոստոսի, 2021

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց կուբացի Էնդի Կրուսը։ Եզրափակիչում նա 4։1 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Քեյշոն Դեւիսին։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Դեւիսը միավորներով առավելության էր հասել Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովի նկատմամբ, որը դարձավ բրոնզե մեդալակիր։

Տոկիո-2020-ում 28-ամյա Հովհաննես Բաչկովը  հուլիսի 25-ին մեկնարկել էր Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ վստահ հաղթանակով (5։0), իսկ 1/8 եզրափակիչում տպավորիչ հաղթանակ էր տարել 2013թ․ աշխարհի չեմպիոն, 29-ամյա ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեւի նկատմամբ (4։1)։

Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Կորյուն Սողոմոյնանը (52 կգ) և Արման Դարչինյանը (75 կգ) մեդալ չնվաճեցին: Կորյուն Սողոմոնյանը հուլիսի 26-ին տեղի ունեցած 1/16 եզրափակիչի մենամարտում պարտվել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆային և լքել պայքարը: Արման Դարչինյանը 1/8 եզրափակիչում Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 23-ամյա սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ վստահ հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում նոկաուտով պարտվել էր ֆիլիպինցի Էումիր Մարցիալին:

Նախորդ անգամ Հայաստանը բռնցքամարտում օլիմպիական մեդալ նվաճել էր 2008 թվականին: Պեկին-2008-ում բրոնզե մեդալակիր էր դարձել վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը։

Ֆոտո՝ Reuters



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.