«Արարատ-Արմենիան» ուժեղ էր ԲԿՄԱ-ից

20:51   6 օգոստոսի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունեց նորեկ ԲԿՄԱ-ին եւ առավելության հասավ 3։2 հաշվով։ Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Մաիլսոն Լիման։

«Արարատ-Արմենիան» երկու հաղթանակից հետո 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ ԲԿՄԱ-ն երկրորդ պարտությունը կրեց։

Հայաստանի առաջնություն, երկրորդ տուր

«Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ՝ 3։2

Մաիլսոն Լիմա, 22, 46, Արտյոմ Ավանեսյան, 28 – Գրենիկ Պետրոսյան, 55, Միքայել Միրզոյան, 87

«Նորավանք» - «Փյունիկ»՝ 2։1

Բենջամին Տեչիե, 25, Սերոբ Գրիգորյան, ինքնագոլ, 90+2 – Հովհաննես Հարությունյան, 45+8

Օգոստոսի 7

 «Ուրարտու» - «Սևան»՝ 20:00 («Ուրարտու» մարզադաշտ)

Օգոստոսի 8

«Վան» - «Արարատ»՝ 17:00 (Չարենցավանի քաղաքային ստադիոն)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։