Վազգեն Թեւանյան. Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը

21:12   6 օգոստոսի, 2021

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ) Ինստագրամում գրառում է արել։

«Անքննելի են Աստծո ուղիները։ Ամեն ինչ Աստծո կամոք է։ Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը։ Շնորհակալ եմ բոլորին»,– գրել է Վազգեն Թեւանյանը, որը մեդալ չնվաճեց Տոկիոյի Խաղերում։

2020թ. աշխարհի անհատական գավաթի հաղթող, 2019թ. Եվրոպայի Մ-23 չեմպիոն 21-ամյա ըմբիշն օգոստոսի 6-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 0:6 հաշվով պարտել էր աշխարհի գործող չեմպիոն (2019թ.) ու կրկնակի փոխչեմպիոն (2017, 2018), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2016, 2018), Ռուսաստանի ներկայացուցիչ Գաջիմուրադ Ռաշիդովին:

Եթե 25-ամյա ռուս ըմբիշը նվաճեր եզրափակիչի ուղեգիր, Վազգեն Թևանյանը հնարավորություն կստանար օգոստոսի 7-ին պայքարել բրոնզե մեդալի համար: Սակայն կիսաեզրափակիչում Գաջիմուրադ Ռաշիդովը 2:3 հաշվով պարտվեց ճապոնացի Տակուտո Օտոգուրոյին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.