Հայաստանի Պրեմիեր լիգա. Մենարկում է երկրորդ տուրը

10:21   6 օգոստոսի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի 30-րդ առաջնության երկրորդ տուրը կմեկնարկի օգոստոսի 6-ին: Առաջին խաղային օրը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկներից «Նորավանքը» կընդունի Երևանի «Փյունիկին», իսկ «Արարատ-Արմենիան» տնային հանդիպում կանցկացնի ԲԿՄԱ-ի հետ:

Հանգստյան օրերին կանցկացվեն «Ուրարտու» - «Սևան» և «Վան» - «Արարատ» դիմակայություններ:

Օգոստոսի 8-ին նախատեսված «Նոա» - «Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է, քանի որ Հայաստանի չեմպիոնը շարունակում է պայքարը եվրագավաթներում:  

Հիշեցնենք, որ 10 թիմերի մասնակցությամբ Հայաստանի առաջնությունը կանցկացվի 4 շրջանով (36 տուր):

Հայաստանի առաջնություն, երկրորդ տուր

Օգոստոսի 6

«Նորավանք» - «Փյունիկ»՝ ժամը 17:00-ին (Չարենցավանի քաղաքային ստադիոն)

«Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ՝ 19:00 (Ֆուտբոլի ակադեմիա)

Օգոստոսի 7

 «Ուրարտու» - «Սևան»՝ 20:00 («Ուրարտու» մարզադաշտ)

Օգոստոսի 8

«Վան» - «Արարատ»՝ 17:00 (Չարենցավանի քաղաքային ստադիոն)

Ֆոտո՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։