«Կայրաթ» - «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր (ֆոտո)

16:37   5 օգոստոսի, 2021

Չեմպիոնների լիգայից դուրս մնացած Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում կհյուրընկալվի ղազախական «Կայրաթին»: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի չեմպիոնի կազմում հանդես կգա մեկնարկային րոպեներից:

«Կայրաթ». Ստաս Պոլիակով, Կամո Հովհաննիսյան, Ռադե Դուգալիչ, Նուրալի Ալիպ, Յան Վորոգովսկի, Դենիս Պոլյակով, Արսեն Բուրանչիև, Աիբոլ Աբիկեն, Արտուր Շուշենաչև, Գուլժիգիտ Ալիկուլով, Վագներ Լավ:

«Ալաշկերտ». Օգնյեն Չանչարեւիչ, Դիդյե Բորիս Կադիո, Տիագո Կամետա, Տարոն Ոսկանյան, Դեյան Բոլևիչ, Ռումյան Հովսեփյան, Արտակ Գրիգորյան, Դավիթ Խուրցիձե, Ջեյմս Սանթոս, Բրանկո Միհայլովիչ, Ալեքսանդր Գլիշիչ։

«Կայրաթ» - «Ալաշկերտ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 5-ին Ալմաթիում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: Գլխավոր մրցավարն է բելառուս Ալեքսեյ Կուլբակովը:

Հիշեցնենք, որ «Կայրաթի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում կմրցի «Մալմյո» (Շվեդիա) – «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի դիմակայության պարտվողի հետ:

«Ալաշկերտ» – «Կայրաթ» զույգի պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կհանդիպի «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) – «Ֆոլա Էշ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողին:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել էր մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։