Մեսին վերադարձել է Կատալոնիա

13:40   5 օգոստոսի, 2021

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին արձակուրդից հետո վերադարձել է Կատալոնիա, հաղորդում է Diario Sport-ը:

Սպասվում է, որ առաջիկայում 34-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ:

Հուլիսի 1-ից «Բարսելոնայի» ավագը ստացել է ազատ գործակալի կարգավիճակ: Արգենտինայի հավաքականի հավաքականի կազմում Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնակցելուց հետո նա հանգստանում էր իսպանական Իբիցայում:

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Ավարտված մրցաշրջանում արգենտինացին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 38 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2005 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։