Արթուր Ալեքսանյան. Վնասվածքով, թե առանց վնասվածքի միշտ պատրաստ եմ իմ ԵՐԿՐԻ համար պայքարել (ֆոտո)

20:35   4 օգոստոսի, 2021

Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է արել Ինստագրամում.

«Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա: Ունենք այն, ինչ ունենք: Վնասվածքով, թե առանց վնասվածքի միշտ պատրաստ եմ իմ ԵՐԿՐԻ համար պայքարել: Շնորհակալ եմ ձեզ շնորհավորանքների համար: Ամեն վայրկյան զգացել եմ ձեր աջակցությունը»: 

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակիչում կրած պարտությունից հետո հրաժարվել է պարգևատրման արարողության ժամանակ արծաթե մեդալը կախել իր պարանոցին:

Տոկիո-2020-ում Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուժուպբեկովի նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակով, իսկ երկրորդ գոտեմարտում 5:1 հաշվով ուժեղ էր գտնվել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Արվի Սավոլայնենից: Կիսաեզրափակիչում նա 4։1 հաշվով հաղթել էր իրանցի Մոհամադհադի Սարավիին, որի դեմ գոտեմարտի վերջնամասում ստացել էր ոտքի մկանային վնասվածք: Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 1:5 հաշվով պարտվել էր աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևին: 

View this post on Instagram

A post shared by Artur Aleksanyan (@arturaleksanyan_)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.