Բոլթի 3 անընդմեջ տիտոսներից հետո 200 մետրում նոր օլիմպիական չեմպիոնը Դե Գրասն է (ֆոտո)

17:32   4 օգոստոսի, 2021

Կանադացի Անդրե Դե Գրասը նվաճեց 200 մետր վազքի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։ Տոկիոյի Խաղերի աթլետիկայի մրցաշարում Անդրե Դե Գրասը այս մրցատարածությունում հաղթեց 19.62 վայրկյան արդյունքով։ Երկրորդ տեղը գրավեց ամերիկացի Քենեթ Բեդնարեկը՝ 19.68։ Բրոնզե մեդալը նույնպես բաժին հասավ ԱՄՆ-ին։ Նոա Լայլզը ցույց տվեց  19.74 վայրկյան արդյունք։

Նախորդ երեք Օլիմպիական խաղերում 200 մետր վազքի ոսկե մեդալը նվաճել էր ջամայկացի Ուսեյն Բոլթը, որն ավարտել է կարիերան։ 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերում Դե Գրասը գրավել էր երկրորդ տեղը։ 

800 մետր վազքում մրցակցությունից դուրս էին Քենիայի ներկայացուցիչները։ Չեմպիոն հռչակվեց Էմանուել Կիպկուրուի Կորիրը՝ 1.45,06 րոպե։ Երկրորդ տեղը գրավեց Ֆերգյուսոն Չերույոտ Ռոտիչը, որը հաղթողից հետո մնաց 0,17 վայրկյան։ Բրոնզե մեդալակիր դարձավ լեհ Պատրիկ Դոբեկը՝ 1.45,39։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.