09:33 4 օգոստոսի, 2021Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սքեյթբորդինգի կանանց պարկ մրցաձևում ոսկե մեդալակիր դարձավ 19-ամյա ճապոնուհի Սակուրա Յոսոդզումին: 3 փորձերի արդյունքում հա հավաքեց 60,09 միավոր:
Արծաթե մեդալը նվաճեց Ճապոնիայի մեկ այլ ներկայացուցիչ, 12-ամյա Կոկոնա Հիրակին (59.04), իսկ բրոնզե մեդալակիր դարձավ 13-ամյա բրիտանացի Սկայ Բրաունը (56.47):
Տոկիո-2020-ի այս մրցաձևի տղամարդկանց պայքարը կանցկացվի օգոստոսի 5-ին:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ են անցկացվում սքեյթբորդինգի մրցումներ: Սքեյթբորդինգը սերֆինգ և ժայռամագլցում մարզաձևերի հետ 5 տարի առաջ էր ընդգրկվել օլիմպիական ծրագրում:
Տոկիո-2020-ի փողոցային սքեյթբորդինգի կանանց չեմպիոնի կոչումը նվաճել էր 13-ամյա ճապոնուհի Մոմիջի Նիշիյան:
4 August - #Skateboarding - Women's Park
— #Tokyo2020 (@Tokyo2020) August 4, 2021
YOSOZUMI Sakura
HIRAKA Kokona
Sky Brown#UnitedByEmotion | #StrongerTogether | #Olympics | #Tokyo2020
The friendship and camaraderie shown at the #skateboarding at #Tokyo2020 today
— #Tokyo2020 (@Tokyo2020) August 4, 2021
It was just #UnitedByEmotion pic.twitter.com/p9yF1DwLi5
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.