Դավիդ Դավիդյանը միացել է «Խիմկիին»

20:44   3 օգոստոսի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հարձակվող Դավիդ Դավիդյանը միացել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Խիմկիին»:

Ռուսական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է մարզումային լուսանկար, որտեղ երևում է նաև Դավիդյանը:

23-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանից առաջ էր միացել «Ալաշկերտին», որի կազմում Հայաստանի ավարտված առաջնությունում մասնակցել է 19 խաղի, դարձել 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանում Դավիդյանը հանդես է եկել նաև «Արարատ-Արմենիայում» ու «Արարատում»:

Այս ամռանը Դավիդ Դավիդյանը հրավիրվել էր Հայաստանի հավաքական, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ միանալ ազգային թիմին:

Հիշեցնենք, որ «Խիմկիում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արշակ Կորյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։