09:30 3 օգոստոսի, 2021Տոկիոյի Օլիմպիական խաղերում տեղի ունեցավ ազատ ոճի ըմբշամարտի առաջին քաշային կարգերի վիճակահանությունը։ 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, 21-ամյա Արսեն Հարությունյանը օգոստոսի 4-ին պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից։
Եվրոպայի չեմպիոնի մրցակիցը կլինի Մոնղոլիայի ներկայացուցիչ Բեհբայար Էրդենեբատը։ 28-ամյա ըմբիշը աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր է, Ասիական խաղերի չեմպիոն։

Արսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ, 57 կգ քաշային կարգ
Ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 22-ին Մասիս քաղաքում:
Անձնական մարզիչներն են Գեւորգ Վարդանյանը եւ Արշախ Հայրապետյանը:
Արսեն Հարությունյանը 2015 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2016թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն, 2017թ. երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2018թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր (2018):
Մեծահասակների հավաքականում նորամուտը նշել է 2018 թվականի Հայաստանի չեմպիոնությամբ (57 կգ): 2019 թվականին Բուխարեստում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ:
2020 թվականին Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր: Նույն տարում աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճել է արծաթե մեդալ:
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2021 թվականի մարտի 18-19-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում՝ դառնալով ոսկե մեդալակիր:
Արսեն Հարությունյանը Տոկիո 2020-ում մրցագորգ դուրս կգա օգոստոսի 4-ին՝ Երեւանի ժամանակով 06:00-ից 08:30-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.