Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը պարտվեց քառորդ եզրափակիչում (ֆոտո)

08:40   3 օգոստոսի, 2021

Տոկիոյի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի 67 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը գոտեմարտեց Աֆրիկայի եռակի չեմպիո, Աֆրիկյան խաղերի չեմպիոն, մինչեւ 23 տարեկանների աշխարհի նախորդ երկու տարիների չեմպիոն, 23-ամյա եգիպտացի Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդի հետ։

Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր (2018, 2019, 2020) հայ ըմբիշը պարտություն կրեց։ Գրանցվեց 7։7 հաշիվ։

Առաջին մրցափուլում Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդը հաղթեց 7։2 հաշվով։ Երկրորդ մրցափուլում Կարեն Ասլանյանը հաղթեց 5։0 հաշվով։ Հայաստանի ներկայացուցիչը զգուշացում ուներ։

Կարեն Ասլանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից։ 26-ամյա հայ ըմբիշը  գոտեմարտել էր 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ եւ առավելության հասել վերջին միավորի շնորհիվ՝ 1։1։

Մոհամեդ Իբարհիմ Էլսայեդը 7։6 հաշվով պարտության էր մատնել աշխարհի կրկնակի չեմպիոն, 33-ամյա հարավկորեացի Ռյու Սան Սուին։ Եթե Մոհամեդ Իբարհիմ Էլսայեդը հասնի եզրափակիչ, Կարեն Ասլանյանը պայքարը կշարունակի բրոնզե մեդալի համար։

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.