22:16 1 օգոստոսի, 2021Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում մրցելույթից առաջ կոչով դիմել է երկրպագուներին:
«Հարգելի ընկերներ, սիրելի հայրենակիցներ շնորհակալ եմ բոլորիցդ բարեմաղթանքների և աջակցության համար։ Շատ կարևոր է զգալ հայրենիքից այսպիսի մեծ աջակցություն, բայց խնդրում եմ հաշվի առնել ժամային գոտիների տարբերությունը (Ճապոնիան Հայաստանից առաջ է 5 ժամ) և երեկոյան ժամերին սոցցանցերով չգրել և չզանգել։ Մինչև մրցումը շատ կարևոր է հանգիստը, և ցանկանում եմ առավելագույնս կենտրոնանալ լավագույնս Հայաստանը ներկայացնելու համար։
Նախապես շնորհակալություն և խնդրում եմ բոլորիցդ ինձ ճիշտ հասկանալ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Սիմոն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Սիմոն Մարտիրոսյանը հանդես կգա օգոստոսի 3-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.