Դեպայի գեղեցիկ գոլը «Բարսելոնայում», Ժիրուն բացել է գոլերի հաշիվը «Միլանում»

10:01   1 օգոստոսի, 2021

Կատալոնական «Բարսելոնան» Գերմանիայում ընկերական հանդիպում է անցկացրել «Շտուտգարտի» հետ ու հաղթել 3:0 հաշվով: «Բարսելոնայի» կազմում խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացել է թիմի նորեկ, հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը, որը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ:

Իտալական «Միլանը» 1:1 հաշվով է ավարտել ֆրանսիական «Նիցայի» դեմ հանդիպումը: Միլանցիների պատասխան գոլը 66-րդ րոպեին խփել է թիմի նորեկ, ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, որը նորամուտի խաղում աչքի է ընկել դաշտ դուրս գալուց 5 րոպե անց:

Ընկերական խաղեր

«Շտուտգարտ» (Գերմանիա– «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0:3 (տեսանյութ)

Մեմֆիս Դեպայ, 2, Յուսուֆ Դեմիր, 36, Ռիկարդ Պուչ 73

«Նիցա» (Ֆրանսիա– «Միլան» (Իտալիա)՝ 1:1 (տեսանյութ)

Ամին Գուիրի, 59 – Օլիյե Ժիրու, 66



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։