15:41 31 հուլիսի, 202132-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի վերջին ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (60 կգ) եւ ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը հուլիսի 31-ին 15:30-ին Երեւան - Մոսկվա - Տոկիո չվերթով մեկնեցին օլիմպիական մայրաքաղաք:
Օլիմպիականներին Տոկիո է ուղեկցում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Եվրոպայի բրոզնե մեդալակիր Կարեն Ասլանյանը Տոկիո-2020-ում հունահռոմեականների պայքարում վերջինն է դուրս գալու մրցագորգ:

Նախորդ օրը Տոկիո էին մեկնել նաեւ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու Եվրոպական խաղերի չեմպիոն Կարապետ Չալյանը:
17 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից Տոկիո չի մեկնել միայն ազատ ոճային, աշխարհի գավաթակիր Վազգեն Թեւանյանը: 21-ամյա ըմբիշը Տոկիո-2020-ում Հայաստանի վերջին մասնակիցն է եւ օլիմպիական մայրաքաղաք կմեկնի օգոստոսի 3-ին հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանի ուղեկցությամբ:
Տոկիո-2020-ում ելույթներն ավարտել են հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը եւ բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.