12:07 31 հուլիսի, 2021Տոկիոյի Օլիմպիական խաղերում քառորդ եզրափակիչ է դուրս եկել բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63 կգ)՝ 4։1 հաշվով պարտության մատնելով ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեւին։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը ներկայացրել է մենամարտի տեսագրությունը։
Քառորդ եզրափակիչում Բաչկովը օգոստոսի 3-ին (Երեւանի ժամանակով 07։03-ին) կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ, 2017թ․ Ասիայի չեմպիոն, 2015թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ԱՄՆ-ում բնակվող 27-ամյա Էլնուր Աբդուրաիմովի հետ, որը 1/8 եզրափակիչում 5։0 հաշվով հաղթեց տաջիկ Բախոդուր Ուսմոնովին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.