Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպմանը ներկա կլինի 13 հազար հանդիսական

00:14   31 հուլիսի, 2021

Ֆուտբոլի Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպմանը Բելֆաստի (Հյուսիսային Իռլանդիա) «Ուինձոր Պարկ» ստադիոնում հնարավորություն կունենա ներկա լինել 13 հազար հանդիսական, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Տիտղոսը կվիճարկեն Չեմպիոնների լիգայի հաղթող լոնդոնյան «Չելսին» եւ Եվրոպայի լիգայի հաղթող իսպանական «Վիլյառեալը»։

Հանդիսականները ստադիոնի մուտքի մոտ պարտավոր են ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան կամ պաստվաստված լինելու հավաստագիր։ Տոմսերի գինը 40-ից 120 եվրո է։

«Չելսի» - «Վիլյառեալ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։