«Փյունիկը» համագործակցություն է սկսել Իրանի «Սեպահանի» հետ

17:12   30 հուլիսի, 2021

Երևանի «Փյունիկը» համագործակցության հուշագիր է ստորագրել Իրանի «Սեպահան» ֆուտբոլային ակումբի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Համագործակցությունն իր մեջ ներառում է տղամարդկանց և կանանց ֆուտբոլի մրցաշարերի անցկացում, փորձի փոխանակում մարզիչների և ֆուտբոլիստների համար, ֆուտբոլիստների տեղափոխության հարցում գործընկեր ակումբի առաջարկի առաջնային դիտարկում, ֆուտբոլային հմտությունների զարգացում պատանիների և երիտասարդ ֆուտբոլիստների շրջանում (15-19 տարեկան), ուսումնամարզական հավաքների կազմակերպում, դասընթացների անցկացում մարզիչների համար։ 

Հուշագրի ստորագրումը տեղի է ունեցել Իրանում, ներկա են եղել «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը և գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը։ Հուշագրի ստորագրումից հետո Արթուր Սողոմոնյանը Երևան է հրավիրել «Սեպահանի» ներկայացուցիչներին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։