Տոկիո-2020. BMX-ի չեմպիոններն ու մեդալակիրները (ֆոտո)

14:38   30 հուլիսի, 2021

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 30-ին անցկացվեցին հեծանվասպորտի BMX մրցաձևի տղամարդկանց ու կանանց եզրափակիչները:

Տղամարդկանց պայքարում օլիմպիական չեմպիոն դարձավ հոլանդացի Նիկ Կիմանը, որը գրանցեց 39,053 վայրկյան արդյունք: Երկրորդ տեղը գրավեց բրիտանացի Կայ Ուայթը (39.167), իսկ կոլումբացի Կարլոս Ալբերտո Ռամիրես Յեպեսն (40.572) արժանացավ բրոնզե մեդալի:

Կանանց պայքարում լավագույն ադյունքը գրանցեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բետանի Շրիվերը (44.358): Օլիմպիական փոխչեմպիոն հռչակվեց կոլումբացի Մարիանա Պախոնը (44.448), երրորդ տեղը զբաղեցրեց հոլանդացի Մերել Սմյուլդերսը (44.721):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.