CAS-ը բավարարել է Երևանի «Լոկոմոտիվի» հայցը ՀՖՖ-ի դեմ

00:00   30 հուլիսի, 2021

Երևանի «Լոկոմոտիվը» հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանը (CAS) չեղարկել է ակումբի նկատմամբ պատժամիջոցները ՀՖՖ-ի կողմից:

««Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը Լոզանի արբիտրաժային դատարանում հաղթել է ՀՖՖ-ին:

Սիրելի հայրենակիցնե՛ր, ֆուտբոլային համայնք

Մեծ ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը ամբողջությամբ բավարարել է «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հայցը ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ չեղարկելով և առոչինչ համարելով 02.07.2020թ-ի Կարգապահական և էթիկայի, ինչպես նաև 29.07.2020թ-ի բողոքարկման կոմիտեների՝ պայմանավորված խաղերի ակնհայտ ապօրինի պատրվակով «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի դեմ կայացված որոշումները։

Այսպիսով վերականգնված են «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի բոլոր իրավունքները որպես ՀՖՖ լիիրավ անդամ և վերացված են բոլոր որակազրկումները։

Ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել մեր՝ Շվեյցարիայի, Ուկրաինայի և Հայաստանի փաստաբաններին, ակումբի անդամներին՝ կատարված ահռելի աշխատանքի համար։

Գործի մի շարք մանրամասների և մեր հետագա անելիքների մասին հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ՝ մամուլի ասուլիս հրավիրելով»,- ասվում է հայտարարությունում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։