Վարազդատ Հարոյան. Յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստի երազանքն է խաղալ Մեսիի ու Սուաերսի պես խաղացողների դեմ

19:11   29 հուլիսի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը խոսել է Իսպանիայի Լա Լիգայում հանդես եկող «Կադիս» տեղափոխության մասին:

«Շատ ուրախացա Իսպանիայի առաջնություն տեղափոխվելու առթիվ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ինձ ասաց, որ կա Լա Լիգայում հայտնվելու տարբերակ: Շատ ուրախ եմ միանալ այս թիմին, ինձ լավ ընդունեցին: Յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստ ունի երազանք՝ խաղալ Մեսիի ու Սուաերսի պես խաղացողների դեմ:

«Կադիսում» առաջին հերթին զգացվում է ֆուտբոլիստ - մարզիչ ու ֆուտբոլիստ - նախագահ հարաբերությունների մակարդակը: Նույնիսկ չեմ կարող նկարագրել, թե որքան լավ ու պարզ հարաբերություններ են դրանք: Բոլոր մարդիկ հավասար են իրար: Իմ նախորդ ակումբներում այդպես չէր: Իսպանիայում մարդիկ տարբերվում են, այստեղ ամեն բան այլ կերպ է: Այստեղ մարդիկ անչափ սիրում են ֆուտբոլը: Իսպանական ակումբներից ինձ դուր են գալիս «Սևիլիան» ու Մադրիդի «Աթլետիկոն»:

«Կադիսում» սկզբում խնդիրներ ունեի հաղորդակցման հետ կապված, բայց հիմա ունեմ թարգմանիչ: Նա Իսպանիայում բնակվող հայ է: Որոշ ֆուտբոլիստներ լավ են խոսում անգլերեն, այդ պատճառով հիմա խնդիրներ չկան: Աստիճանաբար սովորում եմ խոսել իսպաներեն: Այն ամենը, ինչ պահանջվում է հասկանալ մարզումներին, ես արդեն հասկանում եմ»,- Հարոյանի խոսքը մեջբերում է Matchtv-ն:

Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանն այս ամռանը ղազախական «Աստանայից» է տեղափոխվել «Կադիս», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Նա Արաս Օզբիլիսից հետո երկրորդ հայ ֆուտբոլիստն է, որը հանդես կգա Իսպանիայի Լա Լիգայում: 

Կարիերայի ընթացքում 28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2009-2019), Իրանի «Փադիդեհում» (2016-2017), Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020) ու ռուսական «Տամբովում» (2020):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։