Տոկիո-2020․ Կարեն Խաչանովը դուրս եկավ կիսաեզրափակիչ

13:03   29 հուլիսի, 2021

Տոկիոյի Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մրցաշարում ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հայ մարզիկը մրցեց ֆրանսիացի Ուգո Ումբերի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 7:6 (7:4), 4:6, 6:3։ Մրցախաղը տեւեց 2 ժամ, 34 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կմրցի իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի եւ ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի դիմակայության հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը օլիմպիական մրցաշարի առաջին շրջանում հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցիչ Յոսիհիտո Նիսիոկուին (3:6, 6:1, 6:2), երկրորդ շրջանում՝ ավստրալացի Ջեյմս Դաքվորթին (7:5, 6:1), երրորդ շրջանում՝ արգենտինացի Դիեգո Շվարցմանին (6:1, 2:6, 6:1):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։