Վլադիմիր Աղաբաբյան. Օլիմպիական արծաթե մեդալը կլինի լրացուցիչ մոտիվացիա

20:43   28 հուլիսի, 2021

Բասկետբոլ 3х3-ի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Աղաբաբյանը մեկնաբանել է պարտությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչում։

«Հավատում եմ, որ մենք կարող ենք նվաճել օլիմպիական չեմպիոնի կոչումը։ Երեք տարի հետո կլինի շարունակություն։ 

Այս արծաթե մեդալը կլինի լրացուցիչ մոտիվացիա։ Մեր թիմի տղաներն արդեն երիտասարդ չեն, բայց դեռ կունենանք երեք տարի մինչեւ Փարիզի Խաղերը։ Այսպիսի արդյունքը շատ լավ մոտիվացիա կլինի նրանց հետագա աշխատանքի համար»,- Վլադիմիր Աղաբաբյանի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

Այս մրցաձեւան առաջին անգամ է ընդգրկվել օլիմպիական ծրագրում։ Առաջին տիտղոսը նվաճեց Լատվիայի հավաքականը, որը եզրափակիչում Ռուսաստանի թիմին հաղթեց 21։18 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։