Աշխարհի գավաթ. Մեկնարկում է քառորդ եզրափակիչը

15:31   28 հուլիսի, 2021

Սոչիում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի զույգերը:

Աշխարհի չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար Մագնուս Կարլեսնը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ֆրանսիացի գրոսմայստեր Էթիեն Բակրոյի հետ: Քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են Յան-Կշիշտոֆ Դուդա (Լեհաստան) – Վիդիտ Գուդժրատի (Հնդկաստան), Վլադիմիր Ֆեդոսեև (Ռուսաստան) – Մամին Տաբատաբաեի (Իրան), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Սեմ Շեկլենդ (ԱՄՆ):

Քառորդ եզրափակիչը կմեկնարկի հուլիսի 28-ին: Հուլիսի 11-ին մեկնարկած մրցաշարը կավարտվի օգոստոսի 8-ին:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել էր Հայկ Մ. Մարտիրոսյանը, որը հասել էր մինչև 1/8 եզրափակիչ և թայ-բրեյքում պարտվել իրանցի Մամին Տաբատաբաեին: 2016թ. աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մ․ Մարտիրոսյանն առաջին շրջանում հաղթել էր զամբիացի Չիտումբո Մվալիին (2281), երկրորդ շրջանում՝ թուրք Մուստաֆա Յիլմազին (2630), երրորդ շրջանում՝ Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակը 6–րդ համար Շաքրիյար Մամեդյարովին (2770), չորրորդ շրջանում՝ խորվաթ Անտե Բրկիչին (2592)։

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։