14:01 28 հուլիսի, 2021Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի D խմբից փլել-օֆֆի ուղեգիր նվաճեցին Բրազիլիայի ու Կոտ դ՛Իվուարի հավաքականները, իսկ գերմանացիները լքեցին պայքարը:
Երրորդ տուրում բրազիլացիները 2:1 հաշվով հաղթեցին Սաուդյան Արաբիային, իսկ Գերմանիայի հավաքականը 1:1 հաշվով ավարտեց Կոտ դ՛Իվուարի թիմի դեմ հանդիպումը: Բրազիլիայի հավաքականի հաղթական գոլը 76-րդ րոպեին խփեց անգլիական «Էվերտոնի» 24-ամյա հարձակվող Ռիշարլիսոնը, որը Տոկիո-2020-ում գոլերի թիվը հասցրեց 4-ի:
Բրազիլիան 7 միավորով խմբում գրավեց առաջին տեղը, Կոտ դ՛Իվուարը 5 միավորով երկրորդն է, Գերմանիան հավաքեց 4 միավոր, իսկ Սաուդյան Արաբիան պայքարը լքեց 3 պարտությամբ:
B խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին Հարավային Կորեայի և Նոր Զելանդիայի հավաքականները:
Տոկիո-2020, ֆուտբոլ, տղամարդիկ
D խումբ, երրորդ տուր
Սաուդյան Արաբիա – Բրազիլիա՝ 1:2
Ալ Ամրի, 27 – Մատեուս Չունա, 14, Ռիշարլիսոն, 76
Գերմանիա – Կոտ դ՛Իվուար՝ 1:1
Էդուարդ Լովեն, 73 – Բենժամին Հենրիկս, 67 (ինքնագոլ)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.