Ռոնալդուի քույրը հոսպիտալացվել է (ֆոտո)

09:59   28 հուլիսի, 2021

Թուրինի «Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույր Կատյա Ավեյրուն հոսպիտալացվել է կորոնավիրուսի հետ կապված բարդացումների պատճառով:

Ավեյրուրի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել հուլիսի 17-ին, ինչից հետո նա ինքնամեկուսացել է տանը: Այնուհետև նրա վիճակը վատթարացել է, սկսվել է թոքաբորբ: Հուլիսի 23-ին Կատյային տեղափոխել են հիվանդանոց:

Կատյա Ավեյրուն Ինստագրամում հայտնել է, որ իր վիճակն աստիճանաբար լավանում է:

Հիշեցնենք, որ 2020թ. հոկտեմբերին, երբ Ռոնալդուի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, Կատյա Ավեյրուն հայտարարել էր, որ այդ հիվանդությունը խաբկանք է:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.