Սերֆինգի առաջին օլիմպիական չեմպիոնները (ֆոտո)

13:13   27 հուլիսի, 2021

Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեցին սերֆինգի մրցումներ: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի տղամարդկանց պայքարում ոսկե մեդալակիր դարձավ բրազիլացի Իտալո Ֆերեյրան: Երկրորդ տեղը զբաղեցրեց ճապոնացի Կանաո Իգարասին, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ ավստրալացի Օոուեն Ռայթը:

Սերֆինգի կանանց պայքարում օլիմպիական չեմպիոն հռչակվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կարիսա Մուրը: Արծաթե մեդալ նվաճեց Հարավային Աֆրիկան ներկայացնող Բյանկի Բույտենդագը, իսկ երրորդ տեղը գրավեց ճապոնուհի Ամուրո Ցուդզուկին:

Հիշեցնենք, որ սերֆինգը ժայռամագլցում և սքեյթբորդինգ մարզաձևերի հետ 5 տարի առաջ էր ընդգրկվել օլիմպիական ծրագրում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.