«Յուվենտուսը» նոր պայմանագիր չի առաջարկի Ռոնալդուին

00:39   27 հուլիսի, 2021

Թուրինի «Յուվենտուսը» նոր պայմանագիր չի առաջարկի 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է Sky Italia-ն։ Պատճառը «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի բարձր աշխատավարձն է։ Նրա գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Ռոնալդուն 2018-ին 112 միլիոն եվրոյի դիմաց Մադրիդի «Ռեալից» է տեղափոխվել «Յուվենտուս»։ Այս ընթացքում նա թուրինյան թիմի հետ մասնակցել է 133 հանդիպման, խփել 101 գոլ եւ կատարել 22 գոլային փոխանցում։ «Յուվենտուսի» հետ նա դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն եւ սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ նվաճել է Իտալիայի գավաթը։

Անցած մրցաշրջանում Ռոնալդուն Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու դարձավ 29 գոլով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։