ՊՍԺ–ն այս շաբաթ առաջարկ կանի «Մանչեսթեր Յունայթեդին»

21:48   26 հուլիսի, 2021

Ֆրանսիական ՊՍԺ–ն այս շաբաթ առաջարկ կանի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի հարցով, հաղորդում է SkySports–ը։

Մանչեսթերյան ակումբը դեմ չէ տրանսֆերին, քանի որ 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը, իսկ երկարաձգման վերաբերյալ համաձայնության չեն հասել։

Պոգբան ու փարիզյան ակումբը բանակցել են շաբաթական 400 հազար ֆունտ ստերլինգ վարձատրության մասին։ ՊՍԺ-ն մանչեսթերյան ակումբին տրանսֆերի համար առաջարկել է 50 միլիոն եվրո։ Transfermarkt-ը Պոգբայի տրանսֆերը գնահատում է 60 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։