14:52 3 հոկտեմբերի, 2012Ֆորմուլա-1-ի գլխավոր մենեջեր Բեռնի Էքլսթոունը ցանկանում է Թուրքիայի Մեծ մրցանակի խաղարկությունը վերադարձնել աշխարհի առաջնության օրացույց։ Էքլսթոունը կմասնակցի Ստամբուլ ավտոարշավարանի վարձակալության մրցույթին։
Թուրքիայի Մեծ մրցանակը Ֆորմուլա-1-ի օրացույցում էր ընդգրկված 2005-2011 թվականներին, սակայն կազմակերպիչներին չհաջողվեց նոր պայմանագիր կնքել ֆինանսական խնդիրների պատճառով։ Նաեւ Թուրքիայում հետաքրքրությունը Ֆորմուլա-1-ի նկատմամբ գրեթե զրոյական է եւ մրցումն անցնում էր քիչ հանդիսականներով։
Էքլսթոունը ցանկանում է ավտոարշավարանը վարձակալել տասը տարով, հաղորդում է Hurriyet-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.