Տոկիո-2020. Գերմանացի ֆուտբոլիստն ամուսնության առաջարկ է արել ուղիղ եթերում

09:14   26 հուլիսի, 2021

Գերմանիայի օլիմպիական հավաքականի հարձակվող Մաքս Կրուզեն Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի երկրորդ տուրում Սաուդյան Արաբիայի թիմի նկատմամբ հաղթանակից հետո (3:2) ուղիղ եթերում ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն, հայտնում է Stuttgarter Nachrichten-ը:

Հետխաղյա հարցազրույցի ժամանակ գերմանական «Ունիոն Բեռլինի» 33-ամյա ֆուտբոլիստը հանել է մարզաշապիկը, ծնկի իջել ու իր ընկերուի, ազգությամբ քուրդ Դիլանին առաջարկել դառնալ իր կինը: Կրուզեի շապիկին եղել է «Ես քեզ սիրում եմ» գրառումը քրդերենով:

Տոկիո-2020-ի երկրորդ տուրից հետո Գերմանիայի օլիմպիական հավաքականը 3 միավորով երրորդն է D խմբում: Խմբի առաջատարներն են 4-ական միավոր հավաքած Բրազիլիան ու Կոտ դ՛Իվուարը: Երրորդ տուրում գերմանացիները կմրցեն Կոտ դ՛Իվուարի հավաքականի հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.